Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանին պանծալու տեղ չեք թողել։
Արցախը հանձնեցիք, հետո՝ Գորիս-Կապան ճանապարհը, Սև լիճը, Ջերմուկի մոտակա բարձունքները, Գեղարքունիքի բարձրադիր, ռազմավարական տարածքները հանձնեցիք, հրաժարվեցիք Հայաստանի անկախության հռչակագրից, Արարատ լեռից, հայ ժողովրդի պատմությունից, Արևմտյան Հայաստանը համեմատում եք Արևմտյան Ադրբեջանի (Ալիևն այդպես է կոչում Հայաստանի տարածքը) հետ, բայց ՀՀ պետական հիմնի քառատողերի հերթականությունը փոխել եք, որ օրհներգը վերջանա «թող միշտ պանծա Հայաստան» բառերով։ Ձեր իրականացրած աղետներով, շարունակվող, սողացող կապիտուլյացիաներով պանծալու տեղ չեք թողել»։