ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության ընդունած որոշման նախագծին, որի համաձայն՝ կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման մեկ միասնական ստանդարտ․ «Կունենանք մեկ միասնական տարբերակ, որը կօգտագործվի բոլոր միջոցառումներին, և որակյալ ձայնագրություններով ու ճշգրիտ կատարումներով»,- ասաց նա՝ նշելով, որ միայն տեքստի տների տեղերն են փոխվել:
«Առաջին տնով մենք խոսում ենք հայրենիք-պետության մասին, երկրորդ տնով խոսում ենք ազատության փիլիսոփայության մասին, երրորդ տնով խոսում ենք մեր պետականության մյուս կարևոր նշանի՝ դրոշի մասին, և վերջացնում ենք ուղերձով՝ թող միշտ պանծա Հայաստան, որն ուղերձ է այսօրվա քաղաքացուն»,-ասասց փոխնախարարը