Կառավարությունն այսօր որոշում ընդունեց․ կարգելվի ձմռանը ոչ ձմեռային անվադողերով երթևեկությունը։ Միաժամանակ նոր պայման է ավելացվել, համաձայն որի, կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31 ներառյալ, թեթև մարդատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։ Իսկ ամռանը կարգելվի բութակավոր անվադողերով երթևեկելը։
Կանոնները խախտելու դեպքում տուգանքը կկազմի 5000 դրամ։