Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

Փաշինյանին հունից հանեցին Շիրակի մարզպետի արդարացումները

12:51, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
Փաշինյանին հունից հանեցին Շիրակի մարզպետի արդարացումները

Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանին հունից հանեցին Շիրակի մարզպետի արդարացումները, թե ինչու է համաձայնվել, որ Վահրամաբերդ գյուղի դպրոցի դասասենյակը անվանակոչվի բարձրաստիճան զինվորականի անունով։ Ըստ մարզպետի անվանակոչումը եղել է բնակիչների պահանջով։ «Գյուղի բնակիչները էլ դարդ չունեի՞ն։ Ես գնալու եմ Վահրամաբերդ, որ տեսնեմ՝ այդ ինչ վիճակ եք ստեղծել գյուղում, որ բնակիչները ո՛չ պրոբլեմ ունեն, ո՛չ դարդ ունեն, ո՛չ ցավ ունեն: Անվանակոչեք դասարանը ու վերջ, դա միակ բանն է, որ մեզ պակասում է երջանիկ լինելու համար»,- ասաց Փաշինյանը։
     Հիշեցնենք, որ Փաշինյանը խիստ նկատողություն էր տվել Շիրակի մարզպետին և ԳՇ շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին։ Պատճառն այն էր, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի դպրոցի դասասենյակը, առանց համապատասխան գերատեսչությունների իմացության անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով։
     Վարչապետի հրահանգով անվանակոչությունը չեղարկվել է։

Փաշինյանին հունից հանեցին Շիրակի մարզպետի արդարացումները
4512 | 0
Facebook