Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Մերձավոր Արևելքը մի կաթսա է, որը դեռ շատ երկար է եռալու»․ Հակոբ Բադալյան

12:06, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
«Մերձավոր Արևելքը մի կաթսա է, որը դեռ շատ երկար է եռալու»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Լիբանանում հրադադարի համաձայնության հայտարարման ֆոնին, իրավիճակը բավականին լարվում է Սիրիայում: Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ մի շարք ահաբեկչական խմբավորումներ գրոհում են Հալեպը և քաղաքից մոտ 7 կմ հեռավորության վրա են, քանի որ Սիրիայի բանակի պաշտպանական գիծը տեղի է տվել: Ըստ երևույթին չի բավարարում նաև ռուսական աջակցությունը:

Տարբեր գնահատականների համաձայն, խնդիրը Սիրիայի տարածքով դեպի Լիբանան Հըզբոլլահի մատակարարումների ճանապարհը կտրելն է: Չի բացառվում, որ խաղի մեջ մտնի նաև Թուրքիան՝ իր աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակի միջոցով, որն ըստ տեղեկությունների դեռևս չի մասնակցում մարտական գործողությունների, բայց պատրաստ է դրան:

Թուրքիայի ներգրավումը իհարկե պայմանավորված կլինի նրանով, թե ո՞ր կողմից կստանա շահավետ առաջարկ՝ Ռուսաստանից ու Իրանի՞ց, թե՞ Իսրայելից ու Բրիտանիայից: Իսկ ի՞նչ կանի Ֆրանսիան, որն իհարկե դեմ չի լինի Լիբանանում Իրանի ազդեցության նվազմանը, բայց ինքը կարո՞ղ է այնտեղ կենսունակ լինել առանց Իրանի:

Մերձավոր Արևելքը մի կաթսա է, որը եռալու է դեռ շատ երկար: Այստեղ պատերազմն է «մշտական ռեժիմ» դարձել և այն երբեմն-երբեմն դադարում է ուժերի վերադասավորման համար:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
937 | 0
Facebook