Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ես ինքնակամ եմ դատարան ներկայացել». Սեյրան Օհանյան

10:36, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
«Ես ինքնակամ եմ դատարան ներկայացել». Սեյրան Օհանյան

«Ես ինքնակամ եմ ներկայացել դատարան»,- «մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան դատավորի հարցի «դուք ինքնակամ եք ներկայացե՞լ, թե՞ ձեր իրավունքները սահմանափակվել են»:
     Հիշեցնենք, որ նախորդ նիստին Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը չէին ներկայացել դատարան: Ոորոշում էր կայացվել նրանց հարկադրաբար ներկայացնել հակակոռուպցիոն դատարան:

«Փաստաթղթով դուք սահմանափակում եք պատգամավորի ազատությունը, որի իրավունքը չունեք, ոչ մեկը չունի, մինչև ԱԺ-ն դրա իրավունքը չտա: Բայց ես ինքնակամ եմ ներկայացել: Ես եմ իրենց բերման ենթարկել իմ մեքենայով»,-հավելեց Օհանյանը:
     «Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստին այսօր ինքնակամ ներկայացել են նաև Ռոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը։

«Ես ինքնակամ եմ դատարան ներկայացել». Սեյրան Օհանյան
983 | 0
Facebook