Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց։
Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ՝ ազատելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Ալեքսանդր Ցականյանի պաշտնավորման օրոք սահմանազատման անվան տակ Տավուշի սահմանագոտում Ադրբեջանին հանձնվեցին 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը, և Կիրանց գյուղի հողերը, սահմանի Կիրանց-Բաղանիս հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վերահսկողությունը ամբողջությամբ անցավ Ադրբեջանին։ Իր այս «սխրանքի» համար Ցականյանը գեներալի կոչում ստացավ, թեև բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը համապատասխան է գնդապետի կոչման։ Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ»։