Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

10:12, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
«Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

Ընթանում է «Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատական նիստը: Նախորդ նիստին չէին ներկայացել Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը: Դատարանը որոշում էր կայացրել նրանց հարկադրաբար ներկայացնել հակակոռուպցիոն դատարան:

Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը ներկա են այսօրվա նիստին:
     Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործով ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Սահմանադրական դատարանի կողմից 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը։

Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող մյուս դրվագով ևս քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի միայն Արմեն Գևորգյանը։

3 տարի անց Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը:
     Նախկին նախագահին ու մյուսներին նոր հոդվածով առաջադրված մեղադրանքը դեռ հայտնի չէ։

«Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
1125 | 0
Facebook