Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների, ՊՆ և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը, ավելի ուշ կմեկնարկի նաև կազմակերպության գագաթնաժողովը։
Հիշեցնենք՝ Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ-ի այդ միջոցառումներին, սակայն դեմ չէ ընթացիկ օրակարգի փաստաթղթերի ընդունմանը։
Նիստում կքննարկվի Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման խնդիրները և կստորագրվի 14 փաստաթուղթ, այդ թվում՝ ամփոփիչ հռչակագիր և համատեղ հայտարարություն՝ ի պատիվ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի: