Անդրանիկ Քոչարյանը գտել է պաշտոնը պահելու ձևը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը. ձգձգում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը, որն ամիսներ շարունակ հայտարարում է, թե պատրաստ է, բայց զեկույցն այդպես էլ չի հանրայնացվում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ ԱԺ նախագահը մինչ օրս 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկելու օրակարգով ԱԺ փակ նիստ հրավիրելու դիմում չի ստացել Անդրանիկ Քոչարյանից. նա ձգձգում է եւ չի ուղարկում դիմումը: Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունն ապահովել եւ բոլոր ժամկետները պահպանել, չի կարողանում Անդրանիկ Քոչարյանին բերել օրինականության դաշտ: Քոչարյանը «օրենքից վեր» է»: Մանրամասները՝ թերթի համարում: |