Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղափոխում Սիրիա. այս մասին հայտնում է Military Observer Telegram ալիքը։
Ըստ աղբյուրի՝ թուրքական կողմը տանկեր, հրետանի և այլ զրահատեխնիկա է ուղարկում Սիրիա։ Ենթադրվում է, որ այդ կերպ Անկարան փորձում է աջակցել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կիսառազմական շարժմանը, որը, այլ կրոնական խմբերի աջակցությամբ, առաջ է շարժվում դեպի Սիրիայի Հալեպ նահանգ:
Ավելի վաղ իսլամիստական խմբավորումները լայնածավալ հարձակում էին սկսել սիրիական Հալեպ նահանգի վրա։ Նշվում է, որ հարձակվողներին արդեն հաջողվել է գրավել ավելի քան 15 բնակավայր։ Բացի այդ, զինյալները օգտագործում են հրետանի, ականանետեր և ծանր տեխնիկա։