Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Այրված «Lexus»-ները պատկանում են իմ վարորդի բարեկամին»․ Արմեն Փամբուխչյան

23:54, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
«Այրված «Lexus»-ները պատկանում են իմ վարորդի բարեկամին»․ Արմեն Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջերս ավտոտնակում այրված երկու մեքենաների գործին․ «Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ․
     Մի քանի օր է ինչ որոշ լրատվամիջոցներ նոյեմբերի 24-ին Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաների այրելու դեպքը՝ այս կամ այն կերպ շահարկում են, փորձում են ներկայացնել իբրև իմ դեմ ուղղված քայլ: Որոշներն էլ փորձում են քաղաքական շահարկումներ անել։
     Որոշել էի այս թեմային առհասարակ չանդրադառնալ այն ստերին, որոնք վերջին շրջանում իմ անձի հետ կապված տարածում են, բայց, հասկացա, որ մեր հասարակությունը պետք է իմանա իրականությունը։
     Նշված երկու մեքենաները պատկանում են իմ վարորդի բարեկամին, ով երկար տարիներ բնակվելով ԱՄՆ-ում վերջին մեկ ու կես տարուց ավելի է ինչ մեքենաներ է ուղարկում Հայաստան, այստեղ վաճառք իրականացնելու համար և այն գրանցվում է իմ վարորդի անունով։
     Ինչ վերաբերվում է նշված դեպքին, ապա ուզում եմ տեղեկացնել, որ թե իմ վարորդը, և թե վերջինիս մայրը այս դեպքով ցուցմունք են տվել և ինչպես արդեն հայտնել է ոստիկանությունը, նշված գործով կա ձերբակալված անձ։
     Միաժամանակ հայտնում եմ, որ իմ, իմ ընտանիքին պատկանող գույքը, տրանսպորտային միջոցը և այլ միջոցները նշված են իմ հայտարարագրում. բաց և թափանցիկ: Թե նախկինում և թե հիմա՝ ես չունեմ որևէ գույք, որոնք այլ մարդու անունով է գրանցված և առհասարակ դեմ եմ նման գործելաոճին, որը չի բխում մեր որդեգրած արժեքներին:
     Պատասխանատու հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքն իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն»:

2384 | 0
Facebook