Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե ծառայությունը չեք կարողանում որակյալ ապահովել, չեք կարողանում պետությունը կառավարել այնպես, որ լինի հարմարավետ, անվտանգ, պարտքերը ավելացնում եք, գները թանկացնում եք, հարկ-տուրքերն ավելացնում եք, ամեն տեղից փողերը քերում եք, բա ո՞վ է ուտում էդ փողը, հիմա՞ ով է թալանում։ Չէ՞ որ չեն ծառայում նպատակին։ Էդ փողերը ինչ-որ գրպանում են, ովքե՞ր են գրպանում, Ռուսաստա՞նը, Ամերիկա՞ն, նախկիննե՞րը։ Իհարկե՝ ոչ, դուք եք գրպանում»։