ՔՊ-ն ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ներկայացրել է Սիրունյան Ալեքսանդրի թեկնածությունը:
ԱԺ կայքում հրապարակված «գիտնականի տվյալներ պարունակող քարտ» վերտառությամբ թղթի կտորից պարզ է դառնում, որ վերջին անգամ «գիտական գործունեություն» Սիրունյանը ծավալել է 2010 թվականին, ինչը խնդրահարույց է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի տեսանյունից:
Բացի այդ, հանրության լայն շրջանակների կողմից որպես ոգելից խմիչքի շիշ ընկալվող այս առանձնյակը բոլոր հնարավոր պաշտոնների թվարկումից հետո ստորագրած ինքնակենսագրականում հպարտորեն նշել է, որ հանդիսանում է ՔՊ անդամ (հավակնելով ապաքաղաքական լինելու պահանջ ունեցող պաշտոնի):
Նիկոլահպատակ գրառումներով հայտնի երբեմնի դասախոսը համացանցի իր օգտահաշիվներից հեռացրել է գրառումները, թողնելով լոկ նիկոլի և Հռոմի պապի գրկախառնված նկարը:
Հետաքրքիր է, պալատական, ավելի ճիշտ գրպանային այս փաստաբանի վերաբերյալ ԿԿՀ-ն բարեվարքության ինչպիսի՞ եզրակացություն է տվել, հաշվի առնելով, որ այս պահին կա շուրջ 7 քաղաքացիական և վարչական գործ, այդ թվում` վճարման կարգադրություններ, որոնցում Սիրունյանը հանդիսանում է պատասխանող կողմ»: