Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Միջազգային հարաբերություններում երկակի ստանդարտների մասին»․ Մհեր Հակոբյան

02:12, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
«Միջազգային հարաբերություններում երկակի ստանդարտների մասին»․ Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ վերջերս Պուտինը գնաց Մոնղոլիա, համաշխարհային աղմուկ բարձրացավ այն հարցի շուրջ, թե ինչու Մոնղոլիայի իշխանությունը չձերբակալեց Պուտինին, քանի որ Մոնղոլիան միջազգային քրեական դատարանի անդամ է: Բոլորն իրենց պարտքն էին համարում պախարակել մոնղոլներին:
     Այսօր Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ, չնայած Միջազգային նույն քրեական դատարանը որոշում է կայացրել` ձերբակալել Նեթանյահուին, այնուհանդերձ, ֆրանսիական իշխանություններն այդպես չեն վարվի, քանի որ Իսրայելի վարչապետը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի։
     Պուտինը չուներ... ըըը... Նեթանյահուն ունի, ապրե՛ք:
     Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ միջազգային հարաբերություններում երկակի ստանդարտների, ինչպես նաև աղմկոտ և կողմնակալ քարոզիչների մասին»։

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
1158 | 0
Facebook