Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Ինչո՞ւ է ՀՀ-ն խնդրել, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանում չկայանա․ ԱԳՆ-ի պարզաբանումը

21:36, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
Ինչո՞ւ է ՀՀ-ն խնդրել, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանում չկայանա․ ԱԳՆ-ի պարզաբանումը

«Լուրեր»-ը հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին` ինչպե՞ս կմեկնաբանեք ԵՏԱՄ-ում նախագահող երկիր Հայաստանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը չանցկացնելու վերաբերյալ Ուշակովի հայտարարությունը, ինչո՞ւ է Երևանը նման որոշում կայացրել, ո՞րն է Հայաստանում նիստը չանցկացնելու պատճառը։

Բադալյանը պարզաբանել է․ «ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անցկացվի ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում: Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում: Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8-ին ք. Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում»։

3578 | 1
Facebook