ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Արմեն Ղազարյանն ազատվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել ՆԳ նախարարի տեղակալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: