Թշնամի Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտու տարածքում գտնվող` Եվրոմիության դիտորդական առաքելության լեհ դիտորդների հետ հանդիպման կապակցությամբ։
«Լեհաստանի նախագահի այցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտի ԵՄ անդամ երկրների հակաադրբեջանական քաղաքականության հերթական վկայությունն է։ Մենք խորապես ցավում ենք Լեհաստանի նախագահի այս քայլի համար։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ՝ ի պատասխան այս ոչ բարեկամական արարքի»,- ասվում է Բաքվի տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանցիները լեհական կողմի գործողությունները «հեռադիտակային շոու» են բնորոշել և նշել են, որ երկկողմ հարաբերությունները այս գործողությամբ կսրվեն։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։