Ինչպես հայտնի է, Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել էր 150 մանդատից 89-ը: Ընդդիմադիր 4 ուժ ևս անցել էր խորհրդարան. նրանք, սակայն, հայտարարել էին, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։
Ինչպես հայտնում է Грузия Online-ը, ընդդիմադիր ուժերը ծրագրում են օրենսդիր մարմին մտնել՝ պաշտոնապես հրաժարվելու իրենց մանդատներից: