Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Վաղը կլինեն այլ անուն-ազգանուններ, այլ դրվագներ». Հակոբ Բադալյան

14:36, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
«Վաղը կլինեն այլ անուն-ազգանուններ, այլ դրվագներ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետական բյուջեն որևէ պետության կարեւորագույն փաստաթուղթն է, որը ոչ միայն գալիք տարվա ըստ էության «հաշվապահությունն» է, այլ պետական զարգացման որոշակի տարեկան ուղենիշ, այցեքարտ, որովհետև վերաբերում է որևէ պետության կենսունակության ու կենսագործունեության հիմքին՝ տնտեսությանը, դրա բնույթին, զարգացման միտումներին, ուղենիշներին, ցուցիչներին և այլն:
     Բայց, Հայաստանում հասարակական-քաղաքական և մեդիափորձագիտական ուշադրությունը պարփակվում է Աղազարյանի մանդատով և Նազարյանի լուսանկարով:
     Այս պարագայում՝ «Աղազարյան-Նազարյանը» դրվագ չէ, այլ՝ երևույթ: Վաղը պարփակողը կլինեն այլ անուն-ազգանուններ, այլ դրվագներ:
     Որովհետև, ինչպես նշել եմ, դա ձեռնտու է բոլորին: Այլ բան անելու համար պետք է թե քաղաքական ռազմավարական մտածողություն ու ռազմավարական համբերատարություն, թե քաղաքական ու անգամ տնտեսական պլանավորում, թե նաև պարզապես մասնագիտական կոմպետենտություն՝ թերևս բոլոր առումներով:
     Հայաստանում քաղաքականության ճգնաժամի և դեգրադացմման հիմնարար պատճառններից մեկը եղել ու մնում է այն, որ քաղաքականության մեջ տեղ չունի կոմպետենտությունը: Հասկանալի է՝ կան բացառություններ: Բայց, լայն իմաստով, որպես հիմնարար բաղադրիչ, հայաստանյան քաղաքականությունն աչքի է ընկնում ապամասնագիտացվածությամբ:
     Քաղաքականություն՝ ավելի շատ գնում են ոչ թե որեւէ գործի մասնագետները, այլ որևէ մասնագիտական հմտություն չունեցողնները կամ մասնագիտական «փաստաթղթավորում» ունեցող, սակայն բավարար հմտություն չունեցող անձինք:
     Դրա համար էլ օրակարգերը լցվում են դրվագներով, ոչ թե ռազմավարությամբ, կամ «ռազմավարություններն» էլ հիմնականում լցվում են կամ ուռա-հայրենատիրական կենացների կամ թերարժքության բարդույթի ինքնախարազանող ծայրահեղություններով»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2109 | 1
Facebook