Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Քաղաքացիները ձեռքի տակ եղած միջոցներով սահմանազատել են փոսը»․ Գրիգոր Իսկանդարյան

14:12, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
«Քաղաքացիները ձեռքի տակ եղած միջոցներով սահմանազատել են փոսը»․ Գրիգոր Իսկանդարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իր իսկ պարտավորություններում թերացող քաղաքային իշխանությունը տնտեսվարողների պարտավորությունների մասին է հիշում միայն։
     Առաջին ձյունը տեղաց Երևանում, ու քաղաքային իշխանությունը փոխանակ ձնամաքրման պատշաճ աշխատանքների մասին առաջին հերթին մտածի, միանգամից հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով, որ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը։
     Իսկ իր պարտավորությունների պատշաճ կատարման մասին քաղաքային իշխանությունը մոռանում է։ Մասնավորապես, ամնեզիայով տառապող ասեք-կանենքները չեն հիշում, որ նախ պարտավոր են որակյալ ասֆալտ անել, իսկ հետո էլ վերահսկել, որ նոր արված ասֆալտը չքանդվի ու հսկայական փոսեր չգոյանան։
     Այդպիսի պատկեր ունենք Տերյան փողոցում, որտեղ վերջերս խողովակներ փոխեցին ու նոր ասֆալտ փռեցին, բայց այսօր արդեն այնտեղ մի մեծ փոս է։ Ու քանի որ քաղաքային իշխանությունը չի կատարում իր պարտավորությունները, քաղաքացիները ստիպված ձեռքի տակ եղած միջոցներով են սահմանազատել այդ հատվածը, որ մեքենաները փոսի մեջ չընկնեն ու չվնասվեն։
     Թե չէ վնասվելուց հետո էլ քաղաքապետարանը հաստատ վարորդներին փոխհատուցում չի տա, մի բան էլ էս ծուռ հայելիների իշխանության դեպքում քաղաքացիներին կարող են տուգանել՝ մեղադրելով, որ փոսը չեն տեսել ու ընկել են մեջը»։

7
1390 | 0
Facebook