Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Գեղամ Նազարյանի դիրքորոշման մասին հարցը հանգուցալուծման կարիք ունի». Արթուր Խաչատրյան

13:36, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
«Գեղամ Նազարյանի դիրքորոշման մասին հարցը հանգուցալուծման կարիք ունի». Արթուր Խաչատրյան

«Ճի՞շտ է ասում ձեր խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որ եկել եք խորհրդարան, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չեք ունեցել»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝ հարցրին լրագրողները: Խաչատրյանը պատասխանեց, որ Նազարյանը ճիշտ չի ասում. «28 հոգի այլ կարծիք ունեն, 29-րդի կարծիքը ձեզ համար, չգիտեմ, ինչքանով է ուղենշային: Գեղամ Նազարյանի դիրքորոշման մասին հարցը քննարկվելու է ֆրակցիայում: Հարցն օրակարգային է և հանգուցալուծման կարիք ունի.... Կա քաղաքական կառույց՝ ֆրակցիա, քաղաքական կառույցի անդամ լինելով, դու պետք է հետևես քաղաքական կառույցի ինստիտուտի քաղաքականությանը: Եթե դու քաղաքական կառույցի մաս ես և հնարավորություն ունես ձևավորել քաղաքական կառույցի դիրքորոշումը, բայց ձախողում ես, հետևաբար, դու ունես 2 ընտրություն՝ կա՛մ շարունակել և պաշտպանել քաղաքական կառույցի դիրքորոշումը, կա՛մ դուրս գալ կառույցից»,- ասաց պատգամավորը:

«Գեղամ Նազարյանի դիրքորոշման մասին հարցը հանգուցալուծման կարիք ունի». Արթուր Խաչատրյան
1526 | 0
Facebook