Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա «ժողովրդավարական ուղուց»». ՌԴ ԱՀԾ

13:06, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
«ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա «ժողովրդավարական ուղուց»». ՌԴ ԱՀԾ

ԱՄՆ-ն սկսել է մտածել՝ ինչպես թույլ չտալ Երևանին՝ հեռանալ «ժողովրդավարական ուղուց», այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում կատարելով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությանը:

«Հերթական անգամ հավաստի տեղեկատվությունը համոզում է, որ Միացյալ Նահանգները չի հրաժարվում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերից՝ հետապնդելով Հայաստանին ենթարկելու նպատակ»,- նշում է ծառայությունը։

«Ամերիկացիները ելքը տեսնում են Հայաստանում գործող «ոչ բավարար վստահելի» իշխանություններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ։ Միավորված գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներում այդպիսիք են համարվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը»»,- նշվում է հաղորդագրության մեջ։

2688 | 0
Facebook