ՀԱՄԱՍ-ը հայտարարել է հրադադարի համաձայնագրի պատրաստակամության մասին. #AFP
12:18, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագրից հետո, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին, գրում է AFP-ն՝ վկայակոչելով շարժման ներկայացուցչին։ «Միջնորդներին ասել ենք, որ պատրաստ ենք հրադադարի և գերիների փոխանակման գործարքի»,- նշել է նա: