Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

Ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

12:06, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
Ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
     Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 7 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժը»:

«Ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ». ՆԳՆ
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ
887 | 0
Facebook