Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

Առաջարկվում է արգելել մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը

12:00, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
Առաջարկվում է արգելել մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը

ԱԺ-ում ընթանում է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվող հարցերից մեկը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն է, համաձայն որի՝ առաջարկվում է օրենքով ամրագրել «էներգետիկ ըմպելիք» հասկացության սահմանումը, ՀՀ-ում արգելել մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը, սահմանափակել գովազդի հնարավորությունները, գովազդի հեռարձակման ժամանակային տիրույթը, ինչպես նաև սահմանել վարչական պատասխանատվություն՝ նշված սահմանափակումները և արգելքները խախտելու համար։
     Նախագծի հեղինակներից ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է, որ մինչև 18 տարին չլրացած անձանց արգելվում է նաև ալկոհոլային խմիչքների վաճառքը․ «Խնդիրը կայանում է նրանում, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում նախատեսված է 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչք վաճառելու համար վարչական պատասխանատվություն, այն դեպքում, երբ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը նման արգելք չի սահմանում։ Հետևաբար առաջարկվում է լրացնել օրենսդրական բացը»,- ասաց Ալխաս Ղազարյանը։

952 | 0
Facebook