Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ «Ողջունում ենք Լիբանանի դեմ Իսրայելի ռեժիմի ագրեսիայի ավարտի մասին հայտարարությունը, ընդգծում ենք Իրանի աջակցությունը Լիբանանի կառավարությանը և ժողովրդին»,- ասվում է տեքստում: