Լրագրող Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրիում ու, առհասարակ, էն քաղաքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, դիտավորյալ ստեղծվում է կառավարման ճգնաժամ, հետո անամոթաբար հայտարարվում է, որ վաաա՜յ, ճգնաժամ է, հետո շուստրիությամբ հայտարարվում է, որ առանց վարչապետի միջամտության չի լուծվի այդ ճգնաժամը, հետո վարչապետի որոշմամբ մեկին իրենց սնանկ թիմից կարգելու են համայնքապետի պաշտոնակատար, որ հետո ընտրություն լինի ու արդեն իրենց կողմից փորձված մեթոդով ձայն փախցնեն ու իրենց տրամաբանությամբ, վերջապես հարթվի կառավարման ճգնաժամը և ամեն ինչ իր տեղն ընկնի...
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ՔՊ -ի պատկերացրած ժողովրդավարության մասին։
Իսկ թե ինչ է սպասվում ընտրություններին, դա էլ այլ պատմություն է։ Այս ամբողջ աղետալի կառավարման ավելի քան 6 տարիներին ֆսսոց չհասած թափոններ հանկարծ կխոսեն այն մասին, որ կա հասարակական պահանջ, որ իրենք դուրս գան թաքստոցից ու թպրտան Գյումրիի փողոցներում։ Բայց գիտեն, որ ինքնագլուխ ցանկացած թպրտոցի դեպքում ազգուտակով դուրս կշպրտվեն լափամանների կողքերից, դրա համար ա-լյա ընդդիմադիրի քողով կգան։ Դե քանի որ ՔՊ-ն պրոբլեմ ունի Գյումրիում, ամենքը 2-3 մանդատ էլ պոկի, ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք կգա վաղը ձևավորվելիք ավագանու կազմում։ Ու այսպիսի թափոն Գյումրիում՝ ինչքան ասես։ Ում մտքներովդ կանցնի՝ հին ու նոր, նախկին ու ներկա, հպատակ ու վասալ, ծաղրածու ու խեղկատակ... հրապարակ են նետվելու»։