ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։
Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։
Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։
Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»։