Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

«Ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել». Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլև ծաղրել է Աղազարյանին. «Հրապարակ»

09:24, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
«Ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել». Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլև ծաղրել է Աղազարյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Հիմնականում խոսել է ԱԺ նախագահը, որը հանդիպման նախաձեռնողն է եղել։ Հիշեցնենք, որ Աղազարյանը խոստացել էր երկուշաբթի, 18.00-ին պատասխանել վարչապետի «խնդրանքին»՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ: Նա վճռական էր՝ հայտարարելու, որ չի հրաժարվելու մանդատից, սակայն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ մի քանի օրով հետաձգում է որոշման մասին հրապարակումը` դեռ որոշ հարցեր կան պարզաբանելու։
     Իսկ երեկ պատասխանելով մեր հարցին, որ, մեր տեղեկություններով, Սիմոնյանը սպառնացել ու վիրավորել է իրեն, ինքն էլ հոգեպես ճնշվել է և փոշմանել, Աղազարյանը պատասխանեց․ «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ ինքն արեց իմ գլխին»: Բայց չմանրամասնեց, թե ինչ է արել Սիմոնյանը: Ասաց, որ իրեն չի վիրավորել. «Ուր էր, թե վիրավորած լիներ, պատասխանը ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»։ Իրականում Աղազարյանը ճիշտ չասաց․ տեղեկացանք, որ Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլև ծաղրել է Աղազարյանին, թե` ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել ու դուրս եկել համակարգի, պետության, պետականության դեմ։

Հընթացս էլ սպառնացել է` չգիտե՞ս, թե նմանների վերջն ինչ է լինում։ Իր եղբոր կնոջ մասին է հիշեցրել, որ ինքն այն ժամանակ լինելով ԱԺ նախագահ, վարչապետին դեմ դուրս չեկավ: Մի խոսքով, Աղազարյանին ամեն կերպ նվաստացրել է ու ճնշել, որից հետո Աղազարյանը հետաձգել է որոշումը։ Բայց նրա հարցուպատասխանից պարզ դարձավ, որ որոշումը հնարավոր է մեկ կամ մեկուկես տարի չհրապարակի: Ասաց՝ քանի դեռ ռուսաստանցի ընկերոջս չեմ հանդիպել, չեմ հրապարակի, իսկ ընկերոջ գալը Երևան չի կարող ասել, թե երբ կլինի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4974 | 0
Facebook