Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Ովքեր են ՔԿ-ում աշխատանքից ազատման դիմում գրել. «Հրապարակ»

09:18, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
Ովքեր են ՔԿ-ում աշխատանքից ազատման դիմում գրել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս։ Մեզ հայտնի դարձավ, որ Քյարամյանի հեռանալու օրը աշխատանքից ազատման դիմում է գրել ՔԿ իրավաբանական վարչության պետ Արթուր Վարդանյանը՝ ասելով, որ Քյարամյանի հեռանալուց հետո չի պատկերացնում իր հետագա աշխատանքը ՔԿ-ում։ Մեզ պատմեցին, որ ՔԿ-ում իսկական քաոս է առաջացել, երբ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նոր նախագահը դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանն է։ Աննա Վարդապետյանի կառավարման ժամանակաշրջանում դատախազությունից դուրս եկած կադրերին Քյարամյանը սիրով ընդունում էր Կոմիտե։ Այդ անձանցից ոմանք արդեն աշխատանքից ազատման դիմումներ են գրել, երբ իմացել են, որ Պողոսյանն է գալիս է ՔԿ։
     Մեր տեղեկություններով, ազատման դիմում է գրել նաև ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ Արսեն Սիմոնյանը, որը մոտ մեկ տարի առաջ էր դատախազությունից քննչական տեղափոխվել։ Մեր տեղեկություններով՝ հենց Արթուր Պողոսյանի հետ կոնֆլիկտի պատճառով էր նա հեռացել, որն այնքան լուրջ է եղել, որ Պողոսյանի անունը լսելուն պես դիմումը գրել է։ Նշենք․ Սիմոնյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի եղբայրն է, որն օգոստոսի սկզբին պաշտոնից ազատման դիմում գրեց և լքեց դատական համակարգը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2543 | 0
Facebook