Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»

09:00, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՍՄՍ հաղորդագրություններով պաշտոնանկ անելու սարսափը մարզեր է հասել:
     Օրենսդիրում և գործադիրում կատարվող «մաքրազերծումներին» զուգահեռ՝ նա մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները։
     Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանին, որը ՔՊ-ի, այսպես ասած, «մարզային պատասխանատուն» է, հրահանգել է մաքրել թիմը, և ՔՊ մարզային կառույցների այն անդամները, որոնք այս կամ այն կերպ սկանդալների կենտրոնում են հայտնվել, հեռացվում են թիմից։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ որոշել է մաքրել թիմն ու ազատվել սկանդալային կերպարներից, որ ձայներ կարողանա հավաքել:

Սրան զուգահեռ Փաշինյանը մարզային կառույցների ղեկավարների պաշտոններում իր վստահելի մարդկանց է նշանակում։

Օրինակ՝ Փաշինյանի սանիկը՝ ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը մինչ այս Արմավիրի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել, օրեր առաջ ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

Ակնհայտ է, որ ՔՊ-ն արդեն իսկ պատրաստվում է 2026 թվականի հերթական, կամ գուցե արտահերթ ընտրություններին: Բայց քաղաքացիների քվեն սկսել է հետաքրքրել մարդկանց»:

2004 | 1
Facebook