Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Առավոտյան ուժի մեջ կմտնի Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարը

00:12, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
Առավոտյան ուժի մեջ կմտնի Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարը

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ նախքան Գոհաբանության օրը` նոյեմբերի 28-ը, «Հեզբոլլահի» հետ հրադադարի համաձայնագիր ձեռք բերելու համար։ Այս հայտնել էր The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։
     Եվ ահա ժամեր անց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստի ավարտին, որի ժամանակ հաստատվեց Լիբանանի հետ զինադադարի կնքումը («Հեզբոլլահ»-ը բանակցությունների պաշտոնական կողմ չէ), հանդես եկավ պաշտոնական ուղերձով, որում հայտարարեց հրադադարի մասին համաձայնագրի կնքման մասին։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Կառավարության ղեկավարն ասել է, որ պատերազմը կավարտվի միայն բոլոր պատանդների վերադարձով։

Ըստ վարչապետի՝ Իսրայելին հաջողվել է հասնել «տպավորիչ արդյունքների» «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմի ընթացքում, ոչնչացվել են զենքի մատակարարման ուղիները և շարժման ենթակառուցվածքների զգալի մասը. Նեթանյահուն հավելել է, որ իր հիմնական խնդիրն է` թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել՝ ընդգծելով, որ Իրանի դեմ պայքարը շարունակվելու է։

Իսրայելի վարչապետն ասել է, որ կառավարության հաստատմանն է ներկայացրել Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը մշակվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Նա ընդգծել է, որ Իսրայելը իրեն իրավունք է վերապահում ցանկացած առաջխաղացման դեպքում ռազմական պատասխան տալու լիակատար ազատություն, և ԱՄՆ-ն համաձայն է դրա հետ։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ համաձայնագրի ժամկետը կախված կլինի բացառապես նրանից, թե ինչ է կատարվում Լիբանանում։ «Եվ մեզ վրա հարձակվելու ցանկացած փորձի մենք կոշտ ենք պատասխանելու»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։ Նա նշել է, որ Իսրայելը կունենա ռազմական գործողությունների լիակատար ազատություն, այդ թվում՝ Լիբանանում։

Ըստ Նեթանյահուի` ինքը որոշել է համաձայնության գալ «Հեզբոլլահ»-ի հետ մի քանի պատճառներով` իրագործած նպատակներ, «Հեզբոլլահ»-ի լուրջ թուլացում, Իսրայելին զենքի և զինամթերքի մատակարարման ընդհատումներ և այն փաստը, որ Իսրայելը կարողացավ «Հեզբոլլահ»-ը կտրել «ՀԱՄԱՍ»-ից:

Իսրայելի նախարարների կաբինետը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը, հայտնում է The Jerusalem Post-ը։

Այն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի` նոյեմբերի 27-ի առավոտյան ժամը 10-ին:

3521 | 0
Facebook