«Մի քանի տարի անց փոքր բիզնեսի մասին կկարդանք Հայաստանի ազգային արխիվում»․ Մեսրոպ Առաքելյան
03:12, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի խոշորագույն սուպերմարկետների ցանցի շրջանառությունը 2023թ. աճել է՝ 52%-ով՝ 57 մլրդ դրամով։ Միևնույն ժամանակ, հունվարի 1-ից փոքր խանութների հարկը բարձրանում է 2 անգամ։ Մի քանի տարի անց փոքր բիզնեսի մասին կկարդանք Հայաստանի ազգային արխիվում»։