Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ QR-ով անդորրագրերի թույնով ներծծված թերմաթուղթը վտանգավոր է բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար, մեր «հոգատար» քաղաքապետարանը որոշեց դրանց վավերականության ժամկետը կրճատել, որ մեկ ամսում 4 անդորրագիր սպառեք մեկի փոխարեն։ Ու սա այն պարագայում, որ «պլաստիկ քարտը, ըստ պատասխանատու փոխքաղաքապետի, բնապահպանական առումով ճիշտ չէր»։ Հետաքրքիր է, Ձեզ կրթողները արդյունքից գո՞հ են»։