Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Գերմանիայի արտգործնախարարը չի բացառում Նեթանյահուի ձերբակալությունը

21:36, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.
Գերմանիայի արտգործնախարարը չի բացառում Նեթանյահուի ձերբակալությունը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չի բացառում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը Գերմաինիայի տարածքում՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից տրված կալանքի որոշման հիման վրա։
     Բերբոքն ընդգծել է, որ դաշնային կառավարությունը հավատարիմ է օրենքին, «որովհետև ոչ ոք օրենքից վեր չէ»:

«Գործում է դատական ​​համակարգի անկախությունը, որն այս դեպքում եկել է այն եզրակացության, որ կան բավարար ապացույցներ այս քայլին գնալու համար»,- ասել է արտգործնախարարը։

Հանդիպման ընթացքում G7-ի նախարարները քննարկում են Նեթանյահուի վերաբերյալ ՄՔԴ որոշման հետևանքները և փորձում են ընդհանուր դիրքորոշում մշակել Իսրայելի վարչապետի կալանավորման վերաբերյալ, եթե նա մեկնի արտասահման։

Իտալիան` որպես հանդիպման կազմակերպիչ, պատրաստում է մի ձևակերպում, որին կաջակցեն G7 անդամ բոլոր երկրները։

2528 | 0
Facebook