Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Նիկո՛լ, ժամանակն է` «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան

21:12, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.
«Նիկո՛լ, ժամանակն է` «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ՍԴ բանավոր ընթացակարգով քննում էր ՀՀ քաղաքացիների վզին 102 միլիոն եվրո պարտք դնելու համաձայնագրի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
     Գործով կառավարության ներկայացուցիչը առողջապահության վայ-փոխնախարար Լենա Նանուշյանն էր, որ այն աստիճան անպատրաստ էր, որ անգամ չգիտեր, թե ինչպես պետք է դիմի Սահմանադրական դատարանին:
     Ծայրահեղ անգետ ու ներկայացվող պայմանագրի վերաբերյալ տորիչելյան դատարկությամբ փայլող այս կինը կամ արձագանքում էր, որ այդ հարցին հստակ չի կարող պատասխանել, կամ թարգմանության սխալ է: Երբեմն նաև օգնության էր գալիս ֆինանսների փոխնախարարի բացակայությունը. դե հեշտ էր պատասխանը գցել նրա վրա: Ինչևէ։ Պայմանագրի «սահմանադրականությունը» հաստատվեց, բայց հաստատվեց նաև մի պարզ ճշմարտություն, որ բյուջեից շուրջ 570.000 դրամ (առանց պարգևավճար) ստացող այս կինը առավելագույնը կարող է ղեկավարել ատաղծագործական աշխատանքներ կատարող հմուտ ձեռքերի խմբակ:
     Նիկոլ, ժամանակն ա «խնդրես» Լենային, որ հեռանա»։

4567 | 1
Facebook