Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Հարցազրույցներ

Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան

20:54, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.
Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան

«Վերջին հրաժարականները կապ չունեն Հայաստանի առջև ծառացած լուրջ մարտահրավերների հետ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Այդ մարտահրավերներն սպառնում են Հայաստանի սուվերենությանը։ Չլուծելով այդ խնդիրները, ավելին՝ ձախողելով արտաքին դիվանագիտությունը և Հայաստանի անվտանգությունը՝ Նիկոլը փորձում է ստվերել առկա խնդիրները։ Սա հնարք է՝ ժողովրդին «ծամոն» տալու էժանագին պոպուլիստական թեմաներով, և հասարակությունը կուլ տալով այդ խայծը՝ ընկղմվում է այդ թեմաների մեջ։ Լուրջ քաղաքական գործիչն այդ խայծը չպետք է կուլ տա։

Ակնհայտ է՝ հրաժարականներն ինքնին չունեն լուրջ քաղաքական հիմք, ոչ ոք նման գործընթացների լուրջ պատճառներ չի նշել»,- նշել է Մանուկյանը՝ հավելելով՝ բոլորը սպասում են, որ փոխատեղում կլինի, պաշտոնաթող այդ մարդիկ այլ պաշտոններ կստանան։

ՀԱԿ փոխնախագահի գնահատմամբ՝ Փաշինյանի ու իր թիմի քաղաքականությունը զիջումների գնալն է՝ անկախ դրանց վտանգից, քանի որ դա համարում են իշխանությունը պահպանելու կամ անվտանգային համակարգը պահելու միակ միջոցը։

«Մեր հասարակությունն ամբողջապես սթրեսի մեջ է, դա բերում է դիմադրողականության անկման։ Նիկոլ Փաշինյանն իր արածով, իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել, վախեցնել, զոհ դարձնել հասարակությանը»։

Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան
980 | 0
Facebook