Աշխարհի խոշորագույն բանկերից մեկի՝ Bank of China-ի խորհրդի նախկին նախագահ և կուսակցական կոմիտեի քարտուղար Լյու Լյանժը մահապատժի է դատապարտվել կաշառք ստանալու համար, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազությանը։
Պատժի իրականացումը հետաձգվել է 2 տարով։ Բացի այդ, Լիանգեն ցմահ զրկվել է քաղաքական իրավունքներից, իսկ նրա անձնական ունեցվածքը բռնագրավվել է։
Bank of China-ն երկրի ամենահին բանկն է և Չինաստանի չորս խոշորագույն ֆինանսական հաստատություններից մեկը: Մինչև 1942 թվականը եղել է փողի թողարկման պատասխանատու բանկերից մեկը։ Ներկայումս կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնում է Չինաստանի ժողովրդական բանկը։
Ավելի վաղ Չինաստանում 278 միլիոն յուանի (մոտ 38 միլիոն ԱՄՆ դոլար) չափով կաշառք ստանալու համար մահապատժի է դատապարտվել Գուանդուն նահանգի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (NPC) մշտական հանձնաժողովի փոխնախագահ Չեն Ցզինին։