Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից ահազանգում են հատուկ պահպանվող տարածքում որսագողության փորձի մասին:
Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. մի խումբ անձինք՝ զինված ակոսափող հրազենով, որսորդական հանդերձանքով և գիշերային տեսողության սարքավորումներով, ներթափանցել են հատուկ պահպանվող տարածք՝ ակնհայտորեն նպատակ ունենալով որս իրականացնել:
նշված տարածքները գտնվում են հատուկ պահպանության ներքո՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և պետական կառույցների կողմից: Որսի իրականացումը խստիվ արգելված է:
FPWC ռենջերները՝ Էկոպարեկային ծառայության պարեկների հետ համատեղ կանխել են հնարավոր որսագողության դեպքը:
Հաշվի առնելով, որ դեպքը եզակի չէ և վերջերս հիմնադրամի կողմից արձանագրվել է նմանատիպ միջադեպ Վայոց ձորի մարզում, կարելի է եզրակացնել, որ որսի և որսորդական տնտեսության վարման ոլորտի կարգավորմանն ուղղված գործողություններն, ամեն դեպքում, անբավարար են։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ է անում բոլորին՝ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել բնության նկատմամբ