Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իհարկե, Հովիկ Աղազարյանի մերձավորը ժամանում է Մոսկվայից, բայց ֆիլմի սցենարը կարծես թե գրված լինի հոլիվուդյան սցենարային վարպետությամբ:
Այն պահին, երբ թվում է, թե մոտ է բոլորին էկրաններին գամած սյուժեի հանգուցալուծումը, մեկ էլ հանկարծ բացվում է դուռն ու ներս է մտնում վաղուց մոռացված ազգականը:
Թեև, իհարկե շատ բան կախված է սյուժեի զարգացումից, հասկանալու համար՝ գործ ունենք Հոլիվուդի՞ն, թե՞ Բոլիվուդին արժանի սցենարի հետ»: