Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի գրառումը․ «ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Ադրբեջանում:
Բաքվում տեղի է ունեցել միջոցառում, որը նվիրված էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի Հիմնադիր փաստաթղթին Ադրբեջանի միանալու 30-ամյակին։
Բացի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունից, կողմերը քննարկել են Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովումը։
Այս լուրը տրամաբանականորեն համադրվում է նախորդ գրառման հետ, որը վերաբերում էր ՆԱՏՕ-ի՝ Կասպից ծովին մուտք գործելու ծրագրերին։ Հիշեցնեմ, որ անցած ամսվա ընթացքում Ադրբեջանը երկու հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ»: