«Ավտոբուսի գործով» դատական նիստից հետո ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «քննությունը նորմալ գնում է, կգա ժամանակը և ամեն ինչ նորմալ կլինի»: Իսկ այն հարցին, թե՝ «եթե գործադիրի ղեկավարը ժողովրդի կողմից ընտրված պատգամավորին ասում է՝ վայր դիր մանդատդ, թեկուզ խնդրում է, դա ձեզ համար հասկանալի՞ է. ձեզ խնդրել կամ գրե՞լ են նամակ, որ դուք պատգամավորական մանդատը վայր դնեք», պատգամավորը պատասխանեց. «Կներեք, բայց սա էսօրվա հարցի մեջ չի մտնում, դուք շեղվում եք: Դատարանի մոտ ուրիշ հարց չի քննարկվում: Ես այդ հարցին չեմ պատասխանի, no comment»:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել ակտիվիստ Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլայանի միջև: