Չելյաբինսկի մարզում 16-ամյա աղջիկը, առանց բժիշկների հսկողության, երեխա է լույս աշխարհ բերել հանրակացարանի զուգարանում ու նրան գցել աղբարկղը: «Երեխան ողջ է ծնվել: Նա մահացել է սառչելուց»,- КП-ին հայտնել է իրազեկ աղբյուրը: Հարուցվել է քրեական գործ: Մորը սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: