Փաստաբանների ակումբն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարագրերի ուսումնասիրությունը։ «Կատարված նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախարարի վարքագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։ Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին մի շարք փաստեր, մասնավորապես․
- Նախարարը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ զրո տոկոսով։
- Այնպես է արել, որ իր հյուրանոցից, մեկ անձից գնումների սկզբունքով, միլիոնավոր դրամների գնումներ կատարվեն։
- Իր ընկերությունը, որը գրանցել է քեռու անունով, 98 միլիոն դրամի հարկային արտոնություն է ստացել»։
Մանրամասները՝ տեսանյութում։