Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի գրառումը․ «ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնել մարտական հնարավորությունները Սև ծովում և հասանելիություն ստանալ Կասպից ծով։ ՌԴ-ի ԱԴԾ-ի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնել իր ռազմական կարողությունները Սև ծովում և մուտք ստանալ Կասպից ծով։
Այս համատեքստում կարևոր է ընդգծել հետևյալը.
ՆԱՏՕ-ի համար Կասպից ծովին մուտքի հիմնական «բանալին» հանդիսանում են Թուրքիան և Ադրբեջանը։ Կասպից ծովին հասնելու նախագծերից մեկը, որն առաջ մղվում է Անկարայի և Բաքվի կողմից, այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքն» է։
Այս նախագիծը թույլ կտա ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիային տրամադրել տարանցիկ ուղի դաշինքի այլ անդամների համար, որպեսզի նրանք ամրապնդվեն Կասպից ծովում և շարունակեն իրենց ազդեցությունը դեպի Կենտրոնական Ասիա։
Հենց այս պատճառով էլ Իրանում «Զանգեզուրյան միջանցքը» անվանում են «Թուրան-ՆԱՏՕ-ի միջանցք»։ Այդ պատճառով Թեհրանը կտրականապես դեմ է այս նախագծին»։