Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Օկուպացված Դադիվանքը փոխանցվել է ուդիների տնօրինությանը

14:30, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.
Օկուպացված Դադիվանքը փոխանցվել է ուդիների տնօրինությանը

Արցախի խորհրդանիշներից մեկը՝ օկուպացված Դադիվանքը փոխանցվել է ուդիների համայնքի տնօրինությանը։

Ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացնում է, թե իբր հայերը «1993-2020 թվականների օկուպացիայի ժամանակաշրջանում» փորձել են կեղծել տաճարի պատմությունը՝ այն ներկայացնելով որպես իրենցը, իսկ ազատագրումից հետո վերադարձվել է նախնական տերերին։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսել է ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին»,- գրում է monumentwatch.org-ը՝ նշելով, որ գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են:

Մինչդեռ, Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը: Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան տարբեր գրականության մեջ և մասնագիտական աշխատություններում:

2107 | 0
Facebook