Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին
առաջարկել է պատգամավորներին Հանրապետության նախագահի ընտրություններն անցկացնել 2024 թվականի դեկտեմբերի 14-ին։ Նրա խոսքը մեջբերում է ТАСС-ը։
Եթե ընտրությունները նշանակվեն դեկտեմբերի 14-ին, ապա Վրաստանի նոր նախագահի երդմնակալությունը, օրենսդրության համաձայն, տեղի կունենա դեկտեմբերի 29-ին, նշել է նա:
Վրաստանում առաջին անգամ նախագահին ընտրելու է ոչ թե բնակչությունը, այլ Ընտրական կոլեգիան: