ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում կոչ է արել կանխել իրավիճակի ապակայունացումը համագործակցության երկրներում և հարևան տարածաշրջաններում։ «Կայուն իրավիճակ պահպանելու համար անհրաժեշտ է բացահայտել և վերլուծել հավաքական անվտանգության սպառնալիքները, փոխանակվել տեղեկատվությամբ ու փորձով»,- ասել է նա:
Արդեն հայտնել էինք, որ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը: