«Վարչապետը խնդրել է, ես կայացրել եմ որոշում: Որոշումը կարող է լինել երկու տեսակի՝ դիմում գրել կամ դիմում չգրել: Ես կայացրել եմ որոշում անձամբ և դիմում եմ գրել՝ պատգամավորական լիազորություններս դադարեցնելու մասին»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Լրագրողի՝ «հիմա գնում եք, առանց գնալու պատճառները ժողովրդին ներկայացնելու, պատճառն ի՞նչն է» հարցը Զեյնալյանն անպատասխան թողեց:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 19-ին նա հայտնել էր, որ դադարեցնում է պատգամավորական լիազորությունները: